Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ինչպես է ծնվել միջնամատ ցույց տալու ավանդույթը

Ինչպես է ծնվել միջնամատ ցույց տալու ավանդույթը
13.11.2024 | 08:29

1415 թվականին ֆրանսիացիները, ակնկալելով հաղթանակ անգլիացիների նկատմամբ, մինչ ճակատամարտը որոշել էին, որ կկտրեն բոլոր գերված անգլիացիների միջնամատը, քանի որ, կորցնելով միջնամատը, անգլիացի նետաձիգներն այլևս երբեք չէին կարողանա կրակել անգլիական երկար աղեղներով։ Պետք է նշեմ, որ անգլիացիները նետաձգությունը կոչում էին «plucking yew» (pluck yew):

Այնպես է ստացվում, որ բրիտանացիները անսպասելիորեն հաղթում են ճակատամարտը: Վերջիններս, տեղյակ լինելով ֆրանսիացիների մտադրության մասին, սկսում են ծաղրել նրանց՝ ցույց տալով իրենց միջնամատը, կարծես ասելով՝ հաղթանակը մերն է։ Ժամանակի ընթացքում pluck yew արտահայտությունը, որը բավականին դժվար էր արտասանվում, պարզեցվել է `«P»-ը, որը հետագայում փոխարինվել է` «f»-ով, իսկ «yew»-ը՝ «ooey»:

Ահա թե ինչպես է ծնվել «ֆակ յու» արտահայտությունը և միջնամատ ցույց տալու ավանդույթը:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 12566

Մեկնաբանություններ